Ղազախստանի ու Չինաստանի միջև ուրանային գործարքը

Արդյունաբերական ոլորտի խնդիրներին նվիրված www.piercepoints.com կայքի հեղինակ Դեյվ Ֆորեսթն իր նյութը նվիրել է ուրանին և այս սեկտորում երկու խոշոր խաղացողների՝ Ղազախստանին և Չինաստանին (http://piercepoints.com/mining-investment-exploration-uranium-china-silk-road-kazakhstan/):

«2015թ-ին Չինաստանի ընդհանուր միջուկային էներգետիկ կորպորացիայում գրանցված «CGN Mining» ընկերությունը համաձայնել է մինորիտար բաժին ունենալ Ղազախստանի ուրանի հանքավայրում:

Գործարքը նաև ներառում է վառելիքային հավաքվածքների արտադրություն: Ծրագրվում է, որ վառելիքը ուղղվելու է Չինաստանի միջուկային նավատորմի ռեակտորներ: Գործը չի սահմանափակվում ուրանով: Չինական ընկերություններում նույնպես ներառված են ղազախական ակտիվներ նավթագազային սեկտորում»:

Չինական «CEFC Energy» ընկերությունը համաձայնել է գնել Ղազախստանի պետական նավթագազային «ԿազՄունայԳազ» ֆիրմայի 51% բաժնետոմսերը, որն իրականացնում է իր գործունեությունը նավթավերամշակման ոլորտում և ավտոլիցքավորման կայաններում:

Չինական ազգային քիմիական ինժեներիան նույնպես պայմանավորվել է Ղազախստանում քիմիական համալիրի կառուցման կապակցությամբ, որն աշխատելու է բնական գազով: Չինական ընկերության աղբյուրները պնդում են, որ ֆինանսավորման մի մասը լինելու է Չինաստանից՝ վերջերս ստեղծված «Silk Road» 40 միլիարդ դոլարանաոց ենթակառուցվածքային հիմնադրամից»,- մասնավորապես նշված է Դեյվ Ֆորեսթի նյութում:

Հետաքրքիր է, արդյո՞ք Ղազախստանի՝ Եվրասիական տնտեսական միության գործընկերները դարի այս գործարքին գնահատական տվել են: Արդյո՞ք Ռուսաստանը արձագանքել է ուրանային գործարքին և ինչպիսի՞ն է նրա դերը այս խաղում: Հետաքրքրո՞ւմ է այս գործարքը Հայաստանին՝ որպես երկրի, որտեղ Ռուսաստանը 2008թ-ին բացեց համատեղ ուրանային ծրագիր: Եւ ընդհանրապես, արդյոք կա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործընկերների միջև գլոբալ գործարքների վերաբերյալ համաձայնեցման կարգի սահմանում:

 

Նյութի աղբյուր՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում