Ճապոնիայի օդերևույթաբանները խորհուրդ են տվել տարհանել 66,5 հազար մարդու. մեծ է ջրհեղեղների և սողանքների վտանգը
Հորդառատ անձրևների պատճառով, որ տեղացել են Ճապոնիայի հարավ-արևմուտքում, տեղի իշխանությունները խորհուրդ են տվել տարհանել 66,5 հազար մարդու Կումամոտոյի, Յամագունի, Նագասակիի եւ Ֆուկուոկայի պրեֆեկտուրաներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ցուսիմա կղզում Նագասակիի պրեֆեկտուրայում 48 ժամում 300 մմ տեղումներ են եղել: Օդերևութաբանների գնահատականներով, նման ինտենսիվության անձրեւներ այստեղ լինում են 50 տարին մեկ անգամից ոչ հաճախ:
Կումամոտոյի պրեֆեկտուրայում, որտեղ հողը թուլացել է ապրիլին տեղի ունեցած 6 և 7 մագնիտուդով խոշոր երկրաշարժերից հետո, սողանքների վտանգի պատճառով 55 հազար մարդու տարհանում է հայտարարվել:
Յամագուտիի պրեֆեկտուրայում, որը ճապոնական Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում է, մի շարք գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկական նիշի, խորհուրդ է տրվել տարհանել 10,5 հազար մարդ: Կյուսյուում` Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում հանձնարարական է ստացել հազար մարդ:
Օդերևութաբանները կարծում են, որ մոտակա օրերին Կյուսյու կղզում մինչև 250 մմ տեղումներ կլինեն և զգուշացնում են Կումամոտոյի, Օիտայի, Ֆուկուոկայի, Յամագուտիի պրեֆեկտուրաներում ջրհեղեղների և սողանքների մեծացած վտանգի մասին: