Հայաստանը 20 մլն դոլարի դրամաշնորհ կստանա Կանաչ Կլիմայի Հիմնադրամից

Հայաստանը 20 մլն դոլարի դրամաշնորհ կստանա Կանաչ Կլիմայի հիմնադրամից՝ էներգախնայողության ոլորտի զարգացման համար։ Այսպիսի որոշում է կայացվել հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովում։ Հայաստանը ԱՊՀ առաջին երկիրն է, որը նման ֆինանսավորում է ստանում։

Նախագիծը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Այն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որը հաստատվում է խորհրդի կողմից։

Գումարը կուղղվի հանրային և մասնավոր շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Ծրագիրը կնպաստի էներգախնայողության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Կանաչ Կլիմայի հիմնադրամը «Կլիմայի փոփոխությունների մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին՝ պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում