«Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ն 4 ՄՎտ հզորությամբ հիդրոէներգոկասկադ կկառուցի Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում՝ օգտագործելով տեղի գետերի պոտենցիալը

«Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ն 4 ՄՎտ հզորությամբ հիդրոէներգոկասկադ կկառուցի Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում՝ օգտագործելով տեղի գետերի պոտենցիալը: Այս կապակցությամբ կառավարությունը արտոնություններ տվեց «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ին. ընկերությունը 3 տարի ուշ կվճարի հիդրոէներգոկասկադի համար ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկը: Հիդրոէներգոկասկադի համար նախատեսվում է ներդնել շուրջ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 489 միլիոն դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ծղուկ համայնքը սնվում է Սպանդարյան ջրանցքից: Համայնքի տարածքում ՓՀԷԿ-երի ավելացման պատճառով ցամաքել են բազմաթիվ աղբյուրներ, որոնցից սնվել են համայնքի գետերը: Մոտ մեկ տարի է՝ ջրի սղության պատճառով շաբաթվա ընթացքում երկու օր համայնքը զրկվում է ոռոգման ջրից՝ այլ համայնքների ջուր ապահովելու համար: Ծղուկի տարածքում գործում է 2 փոքր ՀԷԿ, որոնցից մեկը Սպանդարյան ջրանցքի միջոցով:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանը:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում