Հայտնաբերվել է կարիճ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 3-ին, ժամը13:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակ փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի օդատար խողովակում նկատվել է կարիճ, որին բռնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են կարիճին և տեղափոխել անվտանգ տարածք:
