Անտառահատման խնդիրը Հայաստանում

 Արդի կարևորագույն բնապահպանական հիմնախնդիրներից է անտառահատումը: Հայաստանի նման լեռնային երկրի համար անտառը լուրջ հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և հողմապաշտպան դեր է խաղում: Ցավոք, մեր երկիրն այսօր դասվում է սակավանտառ երկրների շարքին:

 Հայաստանում այս խնդիրն առաջացավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և դարձավ ներկայումս ծառացած բնապահպանական հիմնահարցերից մեկը: Այդ շրջանում իրականացվում էին ահռելի մասշտաբների հասնող անտառահատումներ, ինչը պայմանավորված էր վառելիքի սղությամբ: Մեր օրերում ևս շարունակվում են անտառահատումները, մասնավորապես մեծ վնաս են հասցնում ապօրինի և արգելված գոտիներում իրականացվող հատումները: Այս ամենը հանգեցնում է ոչ միայն էկոլոգիական մեծ վնասների, այլև անտառային դեգրադացիայի (անապատացման): Արդյունքում կրճատելով կենսաբազմազանությունը:

 Անտառները կորցնելով՝ մենք անդառնալի վնաս ենք հասցնում մեր էկոհամակարգին, որը վերականգնելը, եթե ոչ անհնարին, ապա բավական բարդ խնդիր է: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում