ԱՄՆ-ում շուրջ 500 մարդ ջրհեղեղի հետևանքով արգելափակվել են առևտրի կենտրոնում

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի Էլքվյու քաղաքում շուրջ 500 մարդ արգելափակվել են առևտրի կենտրոնում, հայտնում է Weather պորտալը:

Պորտալի տեղեկատվությամբ` կենտրոնի շենք տանող կամուրջը հեղեղից քանդվել է, որի հետևանքով հարյուրավոր այցելուներ մնացել են արգելափակված:

Ներկայումս փրկարարները չգիտեն, թե ինչպես շենքից դուրս բերեն մարդկանց: Դիտարկվում է ժամանակավոր կամուրջի կիրառման հնարավորությունները:

Նահանգում հորդառատ անձրևները սկսվել են հինգշաբթի: Ներկայումս տարերային աղետի հետևանքով զոհվել է 7 մարդ: Վիրջինիա և Հարավային Վիրջինիա նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում