Ուրալցի կենդանաբանները Կրասնոուրալսկ քաղաքի շրջանում 2 յուրահատուկ գորտ են գտել

Ուրալցի կենդանաբանները Կրասնոուրալսկ քաղաքի շրջանում 2 յուրահատուկ գորտ են գտել, որոնցից մեկը վերջույթներին մեկ հավելյալ մատ ունի, իսկ երկրորդը՝ թափանցիկ որովայն, որի մեջ երեւում են ներքին օրգանները, հայտնում է «ՌԱԻ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՌԴ Ուրալի դաշնային համալսարանի Կենդանաբանության եւ բնագիության ամբիոնի վարիչ Վլադիմիր Վերշինինին։

«Կրասնոուրալսկում զույգ գորտեր ենք գտել, որոնք անսովոր կառուցվածք ունեն։ Նրանցից մեկը հավելյալ մատ ունի, իսկ երկրորդի մոտ բացակայում է պիգմենտների մի մասը, այդ պատճառով նա թափանցիկ որովայն ունի, որտեղ երեւում են նրա օրգանները։ Կարելի է տեսնել, թե ինչպես է աշխատում նրա սիրտը»,– ասել է գիտնականը։

Վերշինինը նշել է, որ առաջին գորտն ունի մեկական հավելյալ մատ վերջույթների վրա եւ մատեր նախաբազուկներին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում