Կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում չեն ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ համայնքներում տեղի ունեցած ուժգին կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում չեն ստացել:

Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն կառավարությունը նույնիսկ դեռ չի էլ խոստացել, որ կփոխհատուցի: Իսկ գյուղացիները միլիոնների հասնող վնասներ են կրել: Տուժած գյուղերի թվում են Շենավանը, Բերքաշատը, Նալբանդյանը, Ջանֆիդան և այլն:

Թերթը տուժած մի քանի համայնքների ղեկավարներից փորձեց պարզել, թե իրենք ինչ տեղեկություններ ունեն, ի վերջո, կառավարությունը փոխհատուցելո՞ւ է գյուղացիների կրած վնասները, թե՞ ոչ:

Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանն ասաց, որ դեռ սպասում են կառավարության պատասխանին:

Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ փոխհատուցելու են միայն հողի ու ջրի հարկերը. «ուրիշ ոչ մի բան»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում