Չինաստանում լույս աշխարհ են եկել 2016 թ. առաջին երկվորյակ պանդաները
Չինաստանում լույս աշխարհ են եկել 2016 թ. առաջին երկվորյակ պանդաները, հայտնում է «Սինհուան»:
Պանդաները ծնվել են Սիչուան նահանգի Չենդու քաղաքի Մեծ պանդաների բազմացման և հետազոտման բազայում:
Յալի մայր պանդան փոքրիկներին ունեցել է հունիսի 20-ին: Առաջին փոքրիկ էգը ծնվել է 5:22-ին (144 գ քաշով), երկրորդը՝ 10 րոպե անց (քաշը՝ 113 գ):