Չինաստանում ակտիվիստները շներ են գնում փառատոնից նրանց փրկելու համար
Չինաստանի Յույլին քաղաքում շան միս վաճառողները կենդանիներին ծախում են ակտիվիստներին, որոնք ցանկանում են փրկել նրանց սպանդանոցից շան մսի ամենամյա փառատոնի ժամանակ, հայտնում է Global Times-ը:
Ակտիվիստ Դու Յուֆենի խոսքով՝ շան միս վաճառողներն իրեն 13 կենդանի են վաճառել՝ յուրաքանչյուրը 900 յուանով՝ մոտ 136 դոլար: Սակայն Յուֆենը խոստովանում է, որ շներին գնելը իրավիճակից ելք չէ:
«Մենք կարծում ենք, որ շներին գնելը սխալ լուծում է: Դա միայն վաճառականների օգտին է, որոնք գին են բարձրացնում»,- ասել է ակտիվիստը:
Մեկ այլ ակտիվիստի խոսքով՝ ոստիկանությունը փորձել է իրենց դուրս հանել շուկայից: Սակայն ի վերջո ինքը 10 շուն է գնել, բայց հիմա էլ չգիտի, թե որտեղ տեղավորի նրանց:
Յուֆենի խոսքով՝ ինքը խնդրագիր է հանձնել իշխանություններին, որոնք խոստացել են պատասխանել մեկ շաբաթվա ընթացքում:
Այս թեմայով




