Մարդկության քաղաքակրթության թափոններ են հայտնաբերվել նույնիսկ Մարիինյան իջվածքի հատակին

Առաջին անգամ չափելով ծովի հատակի ամենախորը իջվածքներում (այդ թվում՝ Մարիինյան իջվածքում) օրգանական աղտոտող նյութերի մակարդակը՝ գիտնականները պարզել են, որ տեղի կենդանիների օրգանիզմում մեծ քանակությամբ թունավոր քիմիական նյութեր են կուտակվել: Այս մասին գրում է Lenta-ն:

Մասնագետներն ուսումնասիրել են 7-10 հազար մետր խորությամբ բնակվող խեցգետնակերպերի օրգանիզմում օրգանական աղտոտիչների կուտակումների մակարդակը: Նախկինում նման հետազոտություն անցկացվել է մինչեւ 2 հազար մետր խորությամբ ջրերում:

Պարզվել է, որ Մարիինյան իջվածքում պոլիքլորացված բիֆենիլների (PCB) կուտակումը երկու անգամ ավելի է, քան Չինաստանի երկու աղտոտված գետերի դելտաներում (Չժուցզյան եւ Լյաո):

Գիտնականները կասկածում են, որ Մարիինյան իջվածքում PCB-ի բարձր մակարդակը բացատրվում է պլաստմաս արտադրող չինական արդյունաբերական շրջանների, ինչպես նաեւ Գուամ կղզում ամերիկյան ռազմաբազայի մերձավորությամբ:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում