Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել՝ վերջնական փակել կամ մաս-մաս վաճառել։ Բանն այն է, որ ռուսական կողմը դեռ վերագործարկման խոստումներ է տալիս, սակայն ոչինչ չի անում։ Լավատեղյակները պնդում են, որ դա կարող է քաղաքական աստառ ունենալ՝ սպասում են տեսնեն, թե Հայաստանն ինչպես է իրեն պահելու Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որտեղ ռուսական կողմը փորձում է հաջողություն գրանցել հայկական կողմի հաշվին։ Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից «Նաիրիտում» կրճատումներ կլինեն. 400 աշխատողից կմնա 100-ը, որպես պահպանության աշխատակիցներ։ Խոսակցությունները, թե գործարանը լիովին փակվելու ու բաժանվելու է 2 մասի՝ «Երևան» ՋԷԿ-ի և «Նաիրիտ–2»–ի միջև, իրականությանը չեն համապատասխանում։ «Որևէ բան չի վաճառվելու, որևէ բան որևէ մեկին չի տրվելու»,– տեղեկացրին մեր աղբյուրները։ Չնայած առաջին անգամ չէ, որ Ռուսաստանն այդ առնչությամբ խոստումներ է տալիս ու չի իրականացնում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում