Անտառային մասշտաբային հրդեհներ՝ Կալիֆոռնիայում. տարհանվել են հարյուրավոր ընկերություններ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային հատվածի միանգամից մի քանի շրջաններ պատվել են տարերային կրակով՝ հայտնում է Reuters-ը: Հրդեհը տարածվել է անտառի հազարավոր հեկտարներով՝ ոչնչացնելով մի քանի տասնյակ բնակելի և այլ շենքեր, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:

Սանտա Բարբարայից ոչ հեռու գտնվող շրջաններից մեկում գիշերվա ընթացքում կրակը տարածվել է 560 հա-ով՝ իշխանություններին ստիպելով տարհանել մոտ 400 տուն և ձեռնարկություն, ինչպես նաև փակել 101-րդ մայրուղին:

Տեղերում աշխատում է 1200 հրշեջ, ովքեր ձգտում են իրավիճակը պահել վերահսկողության տակ: Կրակը մարելու համար գործի են դրվել ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Նյու Մեքսիկոյին մերձակա մեկ այլ շրջանում կրակը տարածվել է 6.5 հա: Այն ոչնչացրել է 24 շենք և ավելի քան 20 այլ կառույցներ: Տեղի նահանգապետը հայտարարել է արտակարգ դրություն և ռազմական պատրաստականության է բերել Ազգային գվարդիան՝ հետևանքները վերացնելու համար:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում