Գիտնականները պարզել են, որ քաղաքի թռչուններն ավելի արագ են ծերանում, քան նրանց անտառաբնակ ազգակիցները

Գիտնականները պարզել են, որ քաղաքի թռչուններն ավելի արագ են ծերանում, քան նրանց անտառաբնակ ազգակիցները։

Մասնագետները նշում են, որ թեպետ քաղաքաբնակ թռչուններն ավելի խելացի են, բայց առողջությամբ եւ կյանքի տեւողությամբ զիջում են անտառաբնակներին, հայտնում է Informing–ը։

Մասնագետներն ուսումնասիրել են թռչունների թելոմերերը՝ քրոմոսոմների ծայրային հատվածները, որոնք անհրաժեշտ են ԴՆԹ–ի հիմնական մասը բջջային բաժանման ժամանակ պաշտպանելու համար, եւ պարզել, որ քաղաքի թռչունները սթրեսի են ենթարկվում, ինչը կրճատում է նրանց կյանքը։

Պարզվել է, որ երաշտահավի ձագերի մոտ, որոնք մեծացել են քաղաքում, այդ թելոմերերը 11 տոկոսով կարճ են, քան գյուղում ապրող նրանց հասակակիցներինը։

Համարվում է, որ դրանց երկարության կրճատումը օրգանիզմի ծերացման ինդիկատոր է։

Հեղինակները ենթադրում են, որ շրջակա միջավայրի աղտոտումը կարող է հանգեցնել ԴՆԹ–ի վնասման, որը կարճացնում է թելոմերերի երկարությունը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում