Սյունիքում նախատեսվում է կառուցել 26 ջրամբար
Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգի համաձայն՝ Սյունիքի մարզի Որոտանի, Մեղրիգետի և Ողջիի գետավազաններում նախատեսվում է կառուցել 26 ջրամբար: Արդեն իսկ նախագծված են 3՝ Մուխութուրյանի, Լիճքի, Գյոլջի ջրամբարները, 2-ը՝ Ծավի և Նորաշենիկի ջրամբարները, նախագծման փուլում են:
Հարավային ջրավազանային կառավարման պլանի 2016-2021թթ. միջոցառումների ծրագրի համաձայն՝ Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգի իրականացումը Սյունիքի գետավազաններում կստեղծի լրացուցիչ հզորություններ շուրջ 219,4 մլն. մ3 ջուր ամբարելու համար:
Նյութի աղբյուր՝ ecolur.org:
