Սիցիլիայի Պալերմո նահանգում անցյալ գիշեր անտառային հրդեհներ են բռնկվել

Սիցիլիայի Պալերմո նահանգում անցյալ գիշեր անտառային հրդեհներ են բռնկվել։ Տեղական իշխանությունները ստիպված են եղել տարհանել բնակիչներին։

Giornale di Sicilia թերթի տեղեկություններով՝ անսովոր շոգ եղանակի եւ քամիների պատճառով, որոնք Հյուսիսային Աֆրիկայից Սիցիլիա տապ օդ են բերել, բռնկման օջախներ են առաջացել միանգամից մի քանի շրջանում։ Հատկապես ուժեղ հրդեհ է բռնկվել Կոլլեսանո ավանում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 10 հրշեջ հաշվարկ։

Հրդեհները տարածվել են Պալերմոյի նահանգի մեծ մասում։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում