Վրաստանում կարկուտը վնասել է խաղողի այգիներն ու պտղատու ծառերը

Վրաստանում անձրեւներն ու տեղ–տեղ կարկուտը նորից վնաս են հասցրել երկրի 2 շրջաններն, հայտնում է «Ռուսթավի-2»–ը։

Կարկուտից տուժել են Շիդա Քարթլիի շրջանի գյուղերը։ Ամենամեծ վնասը կրել են Քվարխեթի գյուղի բնակիչները, որտեղ վնասվել են մրգատու ծառերը, խաղողի այգիները, գյուղատնտեսական բերքը։ Բարդ իրավիճակ է Զերթի, Սքրա եւ Վարիանի գյուղերում, որտեղ գյուղացիներն օգնություն են խնդրել իշխանություններից։

Անձրեւ եւ կարկուտ է տեղացել Բորժոմիի շրջանում։ Այնտեղ հեղեղվել են ճանապարհներն ու բակերը, վնասվել են տանիքները, ոչնչացվել է բերքի մի մասը։

Հունիսի 16-ի գիշերը տեղացած անձրեւից հեղեղվել է Թբիլիսիի փողոցներից մեկը։ Վնասվել է Դոլիձեի փողոցի երթեւեկելի հատվածը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում