Անգլիայում ճայը գողացել է iPhone-ը
Էքսմութ նավահանգստային քաղաքի լողափում բավականին ծիծաղելի դեպք է տեղի ունեցել: Ճայը գողացել է iPhone-ը, որով տեսանկարվում էր տիրուհու վազքը:
Ինչպես հայտնում է espreso.tv-ն, այդ մասին iPhone-ի տեր Քլոի Ռեյնեն հայտնել է Facebook-ում:
Թռչունը կտուցով վերցրել է սարքը, մի փոքր վազել է ափով, ապա այն դեն է նետել և թռչել հանցագործության վայրից: