Իրանից նավթաքիմիական արտադրանքի արտահանումն 35 տոկոսով ավելացել է
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Իրանից նավթաքիմիական արտադրանքի արտահանումն ավելացել է 35 տոկոսով: Այս մասին հայտարարել է Իրանի նավթաքիմիական արտադրանքի առևտրի կազմակերպության գլխավոր տնօրեն Մեհսի Շերիֆի Նիք Նեֆեսը: Նրա խոսքով՝ աճել է նավթաքիմիական արտադրանքի համաշխարհային պահանջարկը:
Նեֆեսը հավելել է, որ իրենք նոր գրասենյակներ են բացել Եվրոպայում, ինչը կապված է արտահանման ծավալների աճի հետ: Նրա խոսքով՝ Իրանը նախորդ տարի արտահանել է 18.1 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանք, մինչդեռ այս տարվա համար ակնկալվում է այդ ցուցանիշը հասցնել 54.7 միլիոն տոննայի:
Այս թեմայով




