Իսլանդիայում փորձարկվել է ածխաթթու գազը պահածոյացնելու մեթոդը

Իսլանդիայում հաջողությամբ փորձարկվել է հուսալի և երկար ժամանակով ածխաթթու գազը պահածոյացնելու մեթոդը: Ջրում լուծված ածխաթթուն, որը մղվել է 400-800 մ խորության վրա գտնվող ծակոտկեն հրաբխային հանքաքարի մեջ, այնտեղ վերածվել է կրաքարի, հայտնում է TASS-ը: Գիտնականների կողմից կատարված փորձերի եզրակացությունները հրապարակվել են Science պարբերականում:

Նոր տեխնոլոգիան ապագայում կարող է օգնել նշանակալիորեն կրճատել ածխաթթու գազի արտանետումները Երկրի մթնոլորտ:

CarbFix նախագծի վրա աշխատող գիտնականների համար մեծ անակնկալ է եղել իսլանդական բազալտում կալցիումի և մագնեզիումի միացությունների հետ ածխածնի երկօքսիդի միացման ռեակցիաների լիարժեքությունը և արագությունը: Ընդամենը 2 տարում ածխաթթու գազի 95%-ը վերածվել է կալցիումի կարբոնատի՝ կրաքարային նստվածքի, որին կարելի է հանդիպել ողջ աշխարհում:

«Մեր մեթոդը հնարավորություն է տալիս արագ, արդյունավետ և անվտանգ թաղել CO2-ը: Մենք մեծ հույսեր ունենք ցույց տալու, որ գտել են էկոլոգիապես ռացիոնալ լուծում, որը, հույս ունեմ, ընդունելի կլինի նաև ֆինանսական տեսակետից»,- հայտարարել է Կոպենհագենի համալսարանի քիմիայի ֆակուլտետի դոցենտ, նախագծի մասնակից Կնուդ Դիդերիսկեն:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում