Չինաստանում կոչ են անում արգելել շան մսից կերակուրների փառատոնը
Կենդանիների իրավունքների չինացի պաշտպանները կազմակերպել են լայն հասարակական ռեզոնանս և տեղի իշխանություններին կոչ են անում արգելել շան մսից պատրաստված կերակուրների փառատոնը, հայտնում է politeka.net-ը:
Հասարակական ակտիվիստներն արդեն գրանցել են համապատասխան խնդրագիր, որը կարճ ժամանակում հավաքել է ավելի քան 11 միլիոն ստորագրություն երկրի ոչ անտարբեր քաղաքացիներից:
Նշվում է, որ շան մսից կերակուրների ամենամյա փառատոնը պետք է տեղի ունենա հունիսի վերջին երկրի հարվային Յույլին քաղաքում: