Կայծակի հարվածից Լոռիում երկու տուն է այրվել

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում, հունիսի 9-ի երեկոյան կայծակի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 20-ի սահմաններում կայծակի հետեւանքով հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի բնակիչ Լեւոն Հակոբյանին պատկանող փայտաշեն տանը: Բնակիչներն անմիջապես զանգահարել են հրշեջներին: Հրդեհն անմիջապես տարածվել է նաեւ հարակից տանը:

Դեպքի վայր է ժամանել երեք մարտական հաշվարկ: Հակոբյանին պատկանող բնակարանն ամբողջությամբ արվել է: Սպիտակի հրշեջ-փրկարարներին հաջողվել է փրկել կից մեկ այլ փայտաշեն բնակելի շինությունն ու պահեստը:

Այրված տան տերերը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ հրեհից իրենք չեն կարողացել ոչինչ փրկել: Բնակչներն օգնություն են ակնկալում իշխանություններից, քանի որ բնակվելու եւ ապրուստի ոչինչ չունեն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում