Ինդոնեզիայի ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Հունիսի 9-ին Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու ափի մոտ տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Էպիկենտրոնը գտնվել է Բալի կղզու Կուտա բնակավայրից 284 կմ հարավ եւ Լոմբոկ կղզու Մատարամ քաղաքից 319 կմ հարավ: Երկրաշարժի օջախը 29.9 կմ խորության վրա է եղել:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Ինդոնեզիան այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մի մասն է: Երկրագնդի այդ մասում են գտնվում ամենաակտիվ տեկտոնիկ սալիկները, որոնցից մեկը շարժվում է տարեկան յոթ սանտիմետր արագությամբ: Տարեկան այստեղ 4.0 մագնիտուդից բարձր հզորության 6-7 հազար երկրաշարժ է գրանցվում:
Այս թեմայով




