Երկրաշարժ Չինաստանում․ կա զոհ և վիրավորներ

Սեպտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:42-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 29.570 և արևելյան երկայնության 105.060 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան՝ Զիգոնգ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 29 վիրավոր:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում