Հյուսիսային Կորեան վերսկսել է պլուտոնիումի արտադրությունը. պետդեպ

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը նորից սկսել է պլուտոնիումային վառելիքի արտադրությունը: Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Ամենը, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Կորեայում, անհանգստություն է առաջացնում: Նրանք մաշված վառելիք են վերցնում 5-մեգավատտանոց ռեակտորից Յոնբենում, սառեցնում են այն և հետո տեղադրում են վերամշակող սարքավորման մեջ: Հենց այնտեղ են նրանք պլուտոնիում ստացել նախորդ միջուկային փորձարկումների իրականացման համար: Այդպիսով, նրանք կրկնում են գործընթացը»,- ասել է նա:

Նա նաև համամիտ է ԱԷՄԳ-ի ավելի վաղ հրապարակված հայտարարությանը՝ Հյուսիսային Կորեայում պլուտոնիումի արտադրության նշանների առկայության մասին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում