2016-ի մայիսին Հայաստանում բենզինն ու դիզելը չեն թանկացել

Հայաստանում բենզինն ու դիզելային վառելիքը չեն թանկացել: Այս մասին լրագրողներին հունիսի 8-ին ասել է Հայաստանի ազգային վիճծառայության գների ու միջազգային համադրությունների բաժնի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:

Այսպես, 2016-ի ապրիլի դրությամբ բենզինը հանրապետությունում թանկացել էր ընդամենը 0.5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 2.9 տոկոսով: Ընդ որում մեկ տարում՝ 2015-ի մայիսի համեմատ, բենզինն էժանացել է 11.6 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 16.8 տոկոսով:

Խտացված բնական գազի ( Հայաստանում այս ավտոմոբիլային վառելիքն ավելի տարածված է քան բենզինը) գները ծառայության հաղորդագրության մեջ առանձին նշված չեն:

Այսպիսով 2016-ի մայիսից ակցիզի բարձրացումն առայժմ վառելիքի գների վրա մեծ ազդեցություն չի թողել:Բենզինի ակցիզը բարձրացել է 112-ից մինչեւ 120 հազար դրամ տոննայի համար (մոտ 250 դոլար), դիզելային վառելիքի համար՝ 32.5-ից բարձրացել է մինչեւ 35 հազար (մոտ 75 դոլար): Խտացված գազի համար ակցիզ առաջին անգամ է սահմանվում, 1 հազար խորանարդ մետրի համար 8330 դրամի չափով ( ընթացիկ փոխարժեքով 17.5 դոլար):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում