Շնաձկան հարձակման պատճառով փակվել է Եգիպտոսի հայտնի լողափերից մեկը

Կահիրեից 120 կմ դեպի արևելք գտնվող ծովափնյա Այն-Սոհնա քաղաքում շնաձկան հարձակման պատճառով արգելվել է մարզական ձկնորսությունը և լողալը, տեղեկացնում է Associated Press-ը:

Լողափերը փակ կլինեն 15 օր: Դրանք կվերահսկվեն հատուկ վարձված պահակների կողմից: Եգիպտոսի շրջակա միջավայրի խնդիրների նախարարության ներկայացուցչի խոսքով՝ շնաձուկը կծել է ձկնորսության համար ափից ոչ այնքան հեռացած մի եգիպտացու:

Իշխանությունները ենթադրում են, որ շնաձկների հարձակման պատճառը կարող է լինել այն, որ հանգստացողները լողանում և ձուկ են բռնում նույն վայրում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում