Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում հունիսի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 7-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +11+13, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+18,
Կոտայքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+18,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը` +15+18,
Լոռիում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +17+20,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+27,
Արարատում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +25+28,
Արմավիրում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +25+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +25+28,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +28+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +23+26,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+26։
