Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանել են հազարավոր բնակիչների
Բեռնատար ավտեմեքենայի վթարը հանգեցրել է խոշոր հրդեհի և Լոս Անջելեսի շրջանի Կալաբասաս քաղաքից ավելի քան 5 հազար մարդու տարհանման, հայտնում է RIA Novosti-ն:
Կալաբաս քաղաքի շրջանում շաբաթ օրը բեռնատարը դուրս է եկել մայրուղուց և բախվել էլեկտրասյանը, ինչը հանգեցրել է մոտակա փշատերև ծառերի հրկիզմանը: Կապված նահանգում չոր և շոգ եղանակի հետ՝ կրակն արագ տարածվել է անտառում և սկսել տեղափոխվել բնակելի գոտիներ:
Ոստիկանությունը որոշում է ընդունել տարհանել շուրջ երեք հազար տների բնակիչների, որոնցում ապրում է մոտ 5 հազար մարդ:
Հրշեջները շարունակում են պայքարը կիրակի գիշերը տարածված կրակի դեմ` 80 հեկտար տարածքում: Նախնական տվյալներով՝ հրդեհը վնաս է հասցրել երեք բնակելի տան և զբոսայգու տարածքում մի քանի շինությունների:
Այս թեմայով




