Եղանակը Հայաստանում

Հայաստանի տարածքում հունիսի 4-ին կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 4-ին, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+18,

Կոտայքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+18,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը` +15+18,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +18+22,

Տավուշում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +24+27,

Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +26+28,

Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +26+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +26+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+21,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +22+25։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում