Սենա գետում ջրի մակարդակը հասել է 30 տարվա ռեկորդային ցուցանիշի

Սենա գետի փարիզյան հատվածում ջրի մակարդակը տևական անձրևներից հետո հասել է վերջին 34 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշի՝ հայտնում է ջրհեղեղների մոնիտորինգի հարցերով ֆրանսիական պետական ծառայությունը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Այսօր առավոտյան Սենայում ջուրը հասել է 5.55 մետրի։ Անվտանգության նկատառումներով դադարեցվել է նավարկությունը Սենայով։ Հեղեղումների պատճառով խափանված է նաև երկաթուղային հաղորդակցությունը քաղաքի կենտրոնական մասում։

Հայտնի թանգարաններ Լուվրն ու Օրսեն այսօր փակ են այցելությունների համար։

Սպասվում է, որ առաջիկա ժամերին Սենայում ջրի մակարդակը կհասնի պիկին՝ 5.70-6 մետրի։

Մասնագետները նշում են, որ Փարիզում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում