ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ նավթի շուկայում իրավիճակն ինքն իրեն կշտկվի
Նավթի համաշխարհային շուկայում առաջարկի ավելցուկի հետ կապված իրավիճակը, որը 2014-ին նավթի գնի կտրուկ անկման էր հանգեցրել, ինքն իրեն կվերականգնվի, հայտնել է ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Տարեսկզբից եւ մինչ այժմ շուկան ինքն իրեն շտկվել է դեպի աճ: Շուկան ինքն իրեն կշտկվի մինչեւ սպառողների եւ արտադրողների համար արդար գին», — նախարարին է մեջբերում Բլումբերգը:
ՕՊԵԿ-ի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Վիեննայում` հունիսի 2-ին: Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները չեն նախատեսում մասնակցել նիստին նույնիսկ փորձագիտական մակարդակով: Իսկ նախարար Ալեքսանդր Նովակն անցյալ ուրբաթ ասել էր, որ ՕՊԵԿ-ի նախարարական հանդիպման արդյունքում որեւէ որոշում չի սպասում, այդ թվում` քվոտաների փոփոխության առումով:
2014-ի ամառվա սկզբից նավթի գները ավելի քան եռակի փլուզվել են` Brent ապրանքանիշի մեկ բարելի դիմաց 115-ից մինչեւ 36 դոլար, իսկ 2016-ի սկզբին 30 դոլարից ցած էին իջել: Արմատական անկումը բացատրվում է աշխարհում նավթի արդյունահանման բարձր մակարդակով դանդաղած պահանջարկի պայմաններում, այդ թվում` Չինաստանում իրավիճակի հետեւանքով: Սակայն վերջերս նավթային գները շտկվել են դեպի աճ, երեքշաբթի Brent-ի բարելի արժեքը գերազանցում էր 50 դոլարը, չորեքշաբթի գնվում եւ վաճառվում է 49 դոլարից մի քիչ թանկ: