ԱՄՆ-ում կայանատեղիում արջերը փորձել են մեքենա «բացել»
ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում արջերը փորձել են մեքենա «բացել», հայտնում է Mashable-ը: Միջադեպը տեղի է ունեցել Հեյնսվիլլ քաղաքի (Վիրգինիայի նահանգ) ուսումնական հաստատություններից մեկի մոտ:
Անհայտ քանակությամբ արջերը փորձել են կայանատեղիում «բացել» մեքենաները, ինչը սոցցանցերում բուռն հակազդեցություն է առաջացրել, հայտնում է Gazeta-ն:
Պարբերականը նշում է, որ 2016-ին արջերի նոր թշնամի է հայտնվել, մարդուց բացի: Դրանք սոցցանցերն են: Հեյնսվիլլում միջադեպին ինտերնետի օգտատերերը հակազդել են տագնապով, շփոթմունքով, թեմատիկ պատկերներով եւ կատակներով:
Մասնավորապես, մեկնաբաններից մեկը հրապարակել է «Մապետ-շոուից» Ֆոզզի արջի լուսանկարը, որում արջը մեքենայի ղեկին է: «Կասկածյալը զինված է, հանդիպելիս կրակ բացել», – գրել է նա: Մեկ այլ օգտատեր հայտնել է Կենդանիների ապստամբության սկզբի մասին:
Ոստիկանությունը, իր հերթին, կոչ է անում մեքենաներում սնունդ չպահել:
