Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Դիլիջանում

Այսօր՝ մայիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջան քաղաքի Այգեստան, Վախթանգ Անանյան, Կամոյի և մի քանի թաղամասերի, ինչպես նաև Հաղարծին, Գոշ, Թեղուտ և մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են Դիլիջանի քաղաքապետարանի առաջ և արդարացիորեն բարձրաձայնում են, որ տեղի անտառտնտեսության ղեկավարությունը առանց պատճառաբանությունների թույլ չի տալիս, որպեզի բնակիչները անտառից հավաքեն բնական աղետի հտեևանքով կոտրված ու թափված ծառերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ ասում էին. «Կոմունիստների աժամանկ գումար էին տալիս քաղաքացիներին, որ անտառները մաքրեին էդ թափոններից: Հիմա մենք մեր հոժար կամքով գնում ենք՝ թափոնները հավաքելու, մեզ անկապ տեղը բռնում, տուգանում են: Ոչ մի անգամ անտառ չենք մտել ծառեր կտրելու, անտառը ոնչնացնելու, այլ էդ թափված ճյուղերն ու տապալված ծառերը մեժ դժվարությամբ հավաքում ու տեղափոխում ենք մեր տները տաքացնելու: Լիքը տներ կան, որ գազ չունեն և մեր էրեխեքի լողանալու հարցերը, սնվելու հարցերը լուծում ենք էդ հավաքած ծառերով: Հիմա ի՞նչ են էկել հայտնի հեքիաթի յոթ գլխանի հրեշի նման նստել անտառի պռունկում ու սաղիս ստիպում, որ կամ արտագաղթենք, կամ գնանք գողություն անենք, որ կարանանք մեր մատղաշ էրեխեքին պահենք»: Մեծ թվով ակցիայի մասնակիցներ նաև ասում էին. «Լիքը էրեխեք ունենք, որ հիմա պոստերն են պահում, եթե պետք լինի, մենք էլ նաղդ գնացող ենք պոստեր: Բաց որ գիտես, զինվոր տղեդ պոստերը պահելուց հետո զորացրվելու է ու գա տուն ու առանց գազի տանը չկարողանա մի տաք ճաշ ուտի, ոչինչ չես կարող ասել: Բազմիցս դիմել ենք անտառտնտեության ղեկավարությանը, Տավուշի Հովիկ Աբովյանին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, սակայն միշտ հայտնվել ենք «Նամակ ռուսաց թագավորին» հայտնի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Մենք ուզում ենք հարցը լուծվի քաղաքակիրթ, եթե պատկան մարմինները այս անգամ չընդառաջեն մեզ ու թույլատրեն, որպեսզի անտառներից հավաքեն թափոններն ու տապալված ծառերը, մեր գոյությունը պաշտպանելու համար, ապա ստիպված չի բացառվում, մի սիրուն օր էլ դիմեքնք ծայրահեղ միջոցի՝ փակելով ճանապարհը, բայց մենք, կրկնում նեք, չենք գնում այդ ծայրհաեղ քայլին: Ուզում ենք նաև դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հավատում ենք, որ եթե վարչապետը կանգնեց գառնեցիների թիկունքին, ապա մեր թիկունքին էլ կկանգնի, ինչի շնորհիվ հավատացեք. Դիլիջանում արտագաղթ որոշ չափով կկանգնի»:  Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=5874&l=am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում