Ամերիկյան նահանգներով 26 պտտահողմ է անցել
Ամերիկյան 5 նահանգներով 26 պտտահողմեր են անցել։ Առնվազն 12-ը անցել են Կանզասով, մնացածը՝ Միչիգանով, Օկլահոմայով, Տեխասով և Կոլորադոյով։ Այս մասին հայտնում է The Watchers-ը։
Սպասվում է, որ բարդ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։ Կանզասում հզոր փոթորիկը մի քանի պտտահողմերով անցել է Դոջ Սիթիի մոտով՝ ավերելով 6 տուն։ Խնդիրներ են առաջացել նաև էլեկտամատակարարման հետ կապված։ Երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել։
Ուժգին տոռնադո է նկատվել նաև Կանզասի Սքոթ Սիթիի մոտ, սակայն այն լուրջ վնասներ չի պատճառել։ Գրեյթ Բենդում ուժգին անձրևները հեղեղումներ են առաջացրել։ Ջրի մակարդակը որոշ փողոցներում հասել է 15-30 սմ-ի։
