Գորիլայի ձագուկը 2 տարեկան աղջկա հետ «ծափիկ» է խաղացել

Ամերիկյան Թեխասում արեւմտյան հարթավայրային գորիլայի ձագուկը Fort Worth Zoo կենդանաբանական այգու պատանի այցելուի հետ «ծափիկ» է խաղացել: Այս մասին գրում է Mashable-ը:

Ըստ Gazeta-ի, 5 ամսական Գասի եւ 2 տարեկան Բրեյլիի շփումը հուզել է սոցցանցերի օգտատերերին: Հոլովակում փոքրիկ գորիլան ու աղջնակը կանգնած են ազատավանդակի տարբեր կողմերում՝ ձեռքերն ապակուն սեղմած: Արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք «ծափիկ» են խաղում:

Վայրի բնության մեջ արեւմտյան հարթավայրային գորիլաներն անհետացման եզրին են՝ հիվանդությունների եւ որսագողության պատճառով: Բացի այդ, այս տեսակը դանդաղ է բազմանում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում