Հայաստանում արտադրված բանջարեղենը մեծ պահանջարկ ունի ՌԴ-ում. ռուս պաշտոնյա

Հայաստանում արտադրված բանջարեղենը մեծ պահանջարկ ունի ՌԴ-ում: Այս մասին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Բաբկոն ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի Հանձնաժողովը ուսումնասիրություն իրականացնի ՀՀ ջերմոցային տնտեսության ոլորտում: Ըստ պաշտոնյայի, քանի որ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում գործում է ջերմոցաշինության խթանման ծրագիր, ապա այս տեսանկյունից խնդիրը արդիական եւ կարեւոր է՝ հասկանալու, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այս ոլորտում:

Ա. Բաբկոն նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենը մեծ պահանջարկ ունի ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք եւ բարեհաջող իրագործումը խիստ կարեւորվում է:

Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ Հանձնաժողովը պատրաստակամ է ուսումնասիրություն իրականացնելու այս ոլորտում:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում