Ամենաշատ ծառայողական մեքենաները Գյուղատնտեսության ու Էներգետիկայի նախարարություններում են կրճատել

Հայաստանում ամենաշատ ծառայողական մեքենաները կրճատել են գյուղատնտեսության ու էներգետիկայի նախարարություններում: Այս մասին ասվում է Կառավարության որոշման մեջ, որը հաստատում է պետական գերատեսչությունների ավտոպարկի կրճատումը:

Որոշումն ընդունվել է մայիսի 26-ին Կառավարության նիստի ժամանակ: Դա արվել է բյուջետային խնայողության մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի շրջանակում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ ընդամենը 798 մեքենա է կրճատվելու, այդ թվում.

Գյուղատնտեսության նախարարությունում՝ 138 ( այդ թվում Սննդամթերքի անվտանգության հարցերով Պետծառայությունում՝ 43, ու Ջրային տնտեսության պետկոմիտեում՝ 51), Էներգետիկայի նախարարությունում՝ 115, Կրթության ու գիտության նախարարությունում՝ 106, Առողջապահության նախարարությունում՝ 74, ԱԻՆ-ում՝ 70, Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարությունում՝ 61 ( այդ թվում սոցապահովության ծառայությունում՝ 20), Պետեկամուտների կոմիտեում՝ 56, Տրանսպորտի նախարարությունում՝ 54, Էկոնոմիկայի նախարարությունում՝ 46, Բնապահպանության նախարարությունում՝ 33, Արդարադատության նախարարությունում՝ 29 (այդ թվում Քրեակատարողական վարչությունում՝ 23 ու Դատական ակտերի հարկադիր կատարման պետկոմիտեում՝ 15), Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարությունում՝ 14, Կառավարության աշխատակազմում՝ 10, Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեում՝ 10, Քաղաքաշինության նախարարությունում՝ 9, Ֆինանսների նախարարությունում՝ 5, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում՝ 4 (այդ թվում Պետական միգրացիոն ծառայությունում՝ 3), Քաղավիացիաայի վարչությունում՝ 4:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում