Նոր սարքը կարող է մեզում վիրուսներ հայտնաբերել

Թեքսասի համալսարանի գիտնականները էլեկտրաքիմիական սենսոր են ստեղծել, որը կարող է մեզում արագ ի հայտ բերել վիրուսները: Գիտնականների խոսքով, իրենց մեթոդը հարմար է ցանկացած վիրուսի հայտնաբերման համար, ներառյալ մարդու իմունոդեֆիցիտի վիրուսը եւ Զիկա վիրուսը, որը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով:

Սենսորը զինված է գերբարակ էլեկտրոդով, որի հաստությունը մարդկային բջջից փոքր է: Տվիչը տեղավորվում է հիվանդի մեզի անալիզի ենթարկվող նմուշում, ինչից հետո նմուշի մեջ ֆերմենտներ եւ հակամարմիններ են ավելացվում, որոնք ի վիճակի են կապվել վիրուսային մասնիկի հետ: Արդյունքում համակարգ է ձեւավորվում, որի ներկայությունը կարող է հայտնաբերվել սենսորի օգնությամբ:

Մշակողներն արդեն փորձարկել են նոր սարքը եւ նրա օգնությամբ ցիտոմեգալովիրուս են հայտնաբերել: Էլեկտրաքիմիական սենսորը թույլ է տալիս տարբեր վիրուսներ հայտնաբերել արագ եւ ճշգրտորեն: Կարեւոր է եւ այն, որ սարքն ի վիճակի է վարակ հայտնաբերել վաղ փուլերում, երբ վիրուսի կենտրոնացումը փոքր է:

Այդ սենսորի օգտագործումը կօգնի նվազագույնի հասցնել կեղծ բացասական արդյունքների քանակությունը, կարծում են մշակողները: Նրանք պարզել են, որ վիրուսների ի հայտ բերման ներկայումս գործող մեթոդիկաներն արդյունավետորեն ազդում են ավելի բարձր խտությունների դեպքում, որովհետեւ պահանջում են անալիզի ենթարկվող նմուշների ավելի որակյալ նախապատրաստություն: Ավելին, վիրուսի հայտնաբերման համար բանականին մեծ ժամանակ է պահանջվում:

Առայժմ վաղ է խոսել նոր սարքի կլինիկական փորձարկում սկսելու մասին, անհրաժեշտ է նախ կատարելագործել սենսորը` էլեկտրոդներն ավելի կայուն դարձնելով, նշել են գիտնականները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում