Հակակարկտային կայանների մի մասը չի աշխատել, կարկուտը 30-80 տոկոսի վնաս է պատճառել. Սերգո Կարապետյան

Նախօրեին վարչապետի հետ եղել ենք Արմավիրի մարզի մի քանի համայնքներում, վերջին օրերի կարկտահարության հետեւանքով Արմավիրի մարզի 12 համայնքներում բերքը 30-80 տոկոսի չափով վնասվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Հիմա մարզպետարանի ու գյուղնախարարության հանձնաժողովները աշխատում են եւ առաջիկայում կներկայացնենք դրանց վերաբերյալ տեղեկություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ հակակարկտային կայանները աշխատել են միայն կարկտահարությունից հետո, նախարարն ասաց. «Մի մասը իհարկե կապ չլինելու պատճառով չի աշխատել, այսպես են ասում: Հիմա այդ հարցն էլ է քննարկման փուլում, մենք վերջնականապես կներկայացնենք արտակարգ իրավիճակներ եւ դա կքննարկենք»:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում