Գիտնականները բացահայտել են Մարսի վրա հսկայական ամպի գաղտնիքը

Mars Express առաքելության հետազոտողները գտել են Մարսի վրա առեղծվածային շլեյֆի գաղտնիքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալությանը:

Յուրահատուկ ամպը 250 կմ բարձրության վրա 2012թ. առաջին անգամ արձանագրել են սիրողական աստղագետները: Այն ժամանակ 500 000 քկմ տարածքում ձգվող շլեյֆը ձևավորվել է 10 ժամում և անհետացել 10 օր անց: Այն եղել է զգալիորեն բարձր տարածքից, որտեղ ջրից և ածխածնի երկօքսիդից կարող էին ձևավորվել ամպեր:

Գիտնականները պարզել են, որ շլեյֆը գտնվել է իոնոսֆերայում, որտեղ մոլորակի գազային ծածկույթը կապվում է Արևի լիցքավորված մասնիկների հետ: Գիտնականները պարզել են, որ յուրահատուկ ամպի հայտնվելը ժամանակային առումով համընկել է Արևից պսակային զանգվածի արտանետման հետ, ինչը բերել է տիեզերական եղանակի փոփոխության, որը, իր հերթին, առաջացրել է պլազմայի արտահոսքի արագության կարճաժամկետ ավելացում Մարսի մթնոլորտից շլեյֆի ձևավորմամբ:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում