Ֆլորենցիայի կենտրոնում գրունտի խոշոր իջվածք է տեղի ունեցել

Մոտ 20 ավտոմեքենա հայտնվել է խոշոր փոսի մեջ, որը չորեքշաբթի առավոտյան ձևավորվել է Ֆլորենցիայի կենտրոնում գրունտի կտրուկ իջվածքի պատճառով: Այս մասին հայտնում է TGcom 24 հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 6:30-ին մոտ (մեր ժամանակով՝ 8:30) Առնո գետի մափամերձ տարածքում հանրահայտ Պոնտե Վեկկո կամրջից ոչ հեռու:

Այդ ժամանակ ափամերձ տարածքի կայանատեղիում դեռ մարդ չի եղել, ուստի Ֆլորենցիայի բնակիչներից և մեծաթիվ զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել: Սակայն մոտ 200 մ երկարությամբ և 7 մ լայնությամբ փոսում է մնացել ափամերձ տարածքում կայանված մոտ 20 ավտոմեքենա:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, երթևեկությունը ափամերձ տարածքով փակ է:

Գրունտի կտրուկ իջվածքի պատճառը, ըստ ամենայնի, Առնոյի հետ կապված գրունտային ջրերն են: Սակայն որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ խոսքը կարող է լինել նաև քաղաքային ջրամատակարարման խշոր խողովակի վնասման մասին:

Firenze, voragine di 200 metri sul Lungarno

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում