2016-ի վերջին Երեւանի կեղտաջրերի աերացիայի կայանում մեխանիկական մաքրման նոր ցիկլ կտեղադրվի
2016-ի վերջին Երեւանի կեղտաջրերի աերացիայի կայանում մեխանիկական մաքրման նոր ցիկլ կտեղադրվի: Այս մասին խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Այդ եւ այլ աշխատանքներն իրականացվում են Ֆրանսիայի կառավարությունից ստացած 24 մլն եվրո վարկով:
2015-ին ծախսվել է 8.4 մլրդ դրամ՝ 15.7 մլն եվրո: Ծրագիրը կավարտվի 2016-ի վերջին:
Ընդհանուր առմամբ ծրագիրը ներառում է 5.2 կմ կոյուղու գիծ, ջրամատակարարման ավտոմատ կառավարման SCADA համակարգերի տեղադրում, ինչպես նաեւ օդացման կայանում մեխանիկական մաքրման առաջին փուլի ավարտ:
Բացի այդ, պլանավորվում է 6 300 բաժանորդների համար մոտ 160 կմ անձնական ջրագծի տեղամաս անցկացնել: