Գիտնականները հաշվարկել են մոլորակի բոլոր բնական օգտակար հանածոներն այրելու հետևանքները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կանադան ներկայացնող երկրաֆիզիկոսները գնահատական են տվել կլիմայի ու մթնոլորտի համար մոլորակում բնական բոլոր ռեսուրսները վառելու հետևանքներին:

Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change պարբերականում: Նրանք նշել են, որ դա կհանգեցնի մինչև 2300 թվականը մթնոլորտում մոտ 5 տրիլիոն տոննա ածխաթթու գազի կուտակմանը և 6.4-9.5 աստիճանով համաշխարհային միջին ջերմաստիճանի բարձրացմանը (Արկտիկայի դեպքում՝ 14.7-19.5 աստիճանով):

Խաղաղ օվկիանոսի արևադարձային մասում տեղումների տարեկան միջին մակարդակը կբարձրանա 4 անգամ, սակայն դրա հետ մեկտեղ կրկնակի կնվազի Ավստրալիայում, Միջերկրական ծովի շուրջ ընկած տարածքներում ու Հարավային Աֆրիկայում:

Բացի դրանից՝ տեղումների քանակը եռակի կկրճատվի Կենտրոնական Ամերիկայում ու Հյուսիսային Աֆրիկայում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում