Երկրի վրա կյանքի առաջացման խթանը. գիտնականներ

Արեգակնային գերբռնկումները (հսկայական էներգիաների արտանետումներ շրջակա տարածություն) հին ժամանակներում կարող էին Երկրի վրա քիմիական ռեակցիաների շղթա ստեղծել՝ միացությունների առաջացմամբ, որոնք հնարավոր են դարձրել կյանքը Երկրի վրա: NASA-ի գիտնականների՝ դրան նվիրված ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:

Հին Երկրի մթնոլորտում ազոտ է եղել մոլեկուլյար ձևով: Ըստ գիտնականների՝ դա բավարար չէ մոլորակի վրա կյանք առաջանալու համար, քանի որ մեծ քիմիական ակտիվություն դրսևորում է ազոտի ոչ թե մոլեկուլյար, այլ ատոմային ձևը, որն ի վերջո կարող է վերամիավորել կենսաբանորեն օգտակար ձևերի:

Գիտնականները հետևել են փոթորիկներին արևանման երիտասարդ աստղերի վրա, որոնց հետևանքով էներգետիկ մասնիկների զանգվածային արտանետումներ են տեղի ունենում: Մասնագետները եզրակացրել են, որ Արևի վրա այդպիսի գերբռնկումները կարող են աղավաղել երիտասարդ մոլորակի մագնիսական դաշտը, ինչի հետևանքով լիցքավորված մասնիկների հոսքերը կհասնեն Երկրի մթնոլորտ: Այնտեղ էներգետիկ մասնիկները միացություն կառաջացնեն մոլեկուլյար ազոտի, ազոտային օքսիդի և ցիանիդային ջրածնի մասնակցությամբ: Վերջինը ատոմային ազոտի աղբյուր կդառնա կենսաբանական մոլեկուլների ստեղծման համար:

Իր հերթին, ազոտային օքսիդը ջերմոցային գազ է, որը կարող է նպաստել մոլորակի մթնոլորտի տաքացման մինչև ջերմաստիճանի, որը բավարար է ջուրը հեղուկ վիճակում պահելու համար: Նշված իրադարձությունները կարող էին տեղի ունենալ, գիտնականների գնահատմամբ, միլիարդավոր տարիներ առաջ, երբ Արևի պայծառությունը 30%-ով պակաս է եղել, քան այսօր:

Գիտնականները նշում են, որ իրենց ուսումնասիրած մեխանիզմը կարող է նշանակել, որ կյանքի համար հարմար պայմանների առաջացման հնարավորություններ ունեն մոլորակները (և էկզոմոլորակները), որոնք ավելի վաղ դրա համար համրար չեն եղել: Մասնավորապես, ֆիզիկոսները չեն բացառում, որ գերբռնկումների իրենց նկարագրած մեխանիզմը կարող էր տեղի ունենալ նաև Մարսի վրա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում