Ադրբեջանը թևակոխել է տնտեսական հետընթացի ժամանակաշրջան. Moody’s

Minval.az-ի փոխանցմամբ՝ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը չի պլանավորում Ադրբեջանի վարկանիշի հերթական նվազեցում: Այդ մասին հայտարարել է գործակալության փոխնախագահ, վերլուծաբան Մարիա Մալյուկովան:

«Բացասական բոլոր գործոնները հաշվի են առնվել տարեսկզբին վարկանիշի նվազեցման ժամանակ: Առաջիկա 12-18 ամիսներին Ադրբեջանի բանկային ոլորտում դրական փոփոխություններ չեն ակնկալվում:

Ադրբեջանը թևակոխել է տնտեսական հետընթացի ժամանակաշրջան: Մենք այս տարի ակնկալում ենք ՀՆԱ-ի 3.3-տոկոսանոց անկում: Ֆիսկալ իրավիճակը վատթարացել է: Բանկերի վարկավորումը կրճատվելու է:

Մինչև տարեվերջ խնդրահարույց վարկերի ծավալը կհասնի 20 տոկոսի: Առաջին եռամսկայում բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 9 տոկոսով»:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում