Ուկրաինայում մահացել է աշխարհի ամենածեր գետաձին

Ուկրաինայում մահացել է աշխարհի ամենածեր գետաձին, հայտնում է «Սեգոդնյա.ua»-ն: Կիեւի կենդանաբանական այգում պատմել են, որ Բրեստա էգ գետաձին մահացել է խաղաղ` քնի մեջ:

«Նա մեզ ուրախություն եւ սեր է նվիրել ռեկորդային 58 տարի շարունակ: Բրեստան աշխարհի ամենածեր գետաձին էր: Նրա անունն ընդմիշտ կներառվի այն կենանիների ցուցակում, որոնցով հպարտանում են առաջատար կենդանաբանական այգիները», – հայտնել են գազանանոցից:

Բրեստան ծնվել էր Մյունխենդի կենդանաբանական այգում: Այնտեղից Լենինգրադ էր տեղափոխվել, իսկ 1973-ին տեղափոխվել էր Կիեւի կենդանաբանական այգի: Կենդանաբանական այգին խնդրում է ուղարկել Բրեստայի լուսանկարները էգ գետաձիու հիշատակը պահպանելու համար:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում