Նավթն էժանանում է Իրանից ստացվող լուրերի ֆոնին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր նվազում են այն հաղորդումների ֆոնին, համաձայն որոնց՝ Իրանը ներկայումս մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը:

Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.48 դոլար: Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.7 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.07 դոլար:

Կիրակի Իրանական ազգային նավթային ընկերության (NIOC) կառավարիչ-տնօրեն Ռուքնեդդին Ջավադին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ ներկայումս սառեցնել նավթի արդյունահանումը կամ արտահանումը, քանի որ երկիրը դեռ վերադարձ չի կատարել պատժամիջոցներից առաջ ունեցած մակարդակին:

Նրա խոսքով՝ Իրանն այդ մակարդակին կհասնի միայն ամռան կեսին, թեպետ ավելի վաղ հայտարարել էր, թե ցանկալի արդյունքը ձեռք կբերվի հունիսին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում