Հնդկաստանի հյուսիսում փոթորկի հետևանքով 8 մարդ է զոհվել, ավելի քան 20 տուն փլվել է
Անցած գիշեր Հնդկաստանի հյուսիսում փոթորկի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, մոտ 50 հոգի 20 տների փլատակների տակ են: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ութթարաքհանդ նահանգի ոստիկանությանը:
Իրավապահների տեղեկությամբ՝ աղետի հիմնական հարվածը հասել է Դեհրադուն շրջանի Ջոնսար գյուղին՝ համանուն նահանգի մայրաքաղաքից 170 կմ հեռու, որտեղ պոկել է 20 տան տանիքները և մասամբ՝ պատերը: Ներսում եղած տեղի բնակիչներն արգելափակվել են շինարարական աղբի փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Համագյուղացիների վկայությունների հիման վրա՝ փլատակների տակ կարող է մոտ 50 մարդ լինել:
